Ժամադրություն մտքերի աշխարհում

читать Ժամադրություն մտքերի աշխարհում
Հակոբյան Արմինե
2
«Ժամադրություն մտքերի աշխարհում» գիրքը փիլիսոփայական էսսեների ամբողջություն է։ Այստեղ հեղինակի մտորումներն են և ուրույն, հաճախ ընդունվածից բավականին տարբերվող մոտեցումը հասարակական կյանքի անբաժան մաս կազմող տարբեր երևույթների վերաբերյալ։Գրքում ընթերցողը կգտնի նոր մտքեր վաղուց արդեն «մտածված» և «պատր

Шрифт
Фон

Արմինե Հակոբյան

Ժամադրություն մտքերի աշխարհում

Ներածական խոսք


Հարգելի ընթերցող

Ինչ հաճելի է, որ բացել եք իմ գիրքը Հուսով եմ` գրքիս նկատմամբ հետաքրքրությունը կպահպանվի նաև հետագա էջերը կարդալու ընթացքում :

Հավանաբար, Դուք հիմա մտածում եք, թե ով եմ ես և ինչ կտա Ձեզ իմ գիրքը:

Իմ մասին Դուք այնքա~ն շատ բան կիմանաք Իսկ գիրքը ժամադրություն է ինձ հետ, որի ընթացքում մենք երկար և, հուսամ, հետաքրքիր զրույց կունենանք: Թե ինչ կտա այն Ձեզ, ես ասել չեմ կարող Փոխարենը` պատասխանը Ձեզանից եմ ակնկալելու:

Դե ինչ, հաճելի ժամադրություն եմ մաղթում մեզ:


Հեղինակ

Ազատ ժամանակի մասին

Իրավիճակ, երբ մենք պարտադրված չենք մտածելու այս կամ այն բանի մասին` լինեն դրանք մեր առօրյա հոգսերը, որոնք կենցաղային լուծումներ են պահանջում, լինի դա դաս թե աշխատանք, որը ենթադրում է մտավոր գործունեություն Ինձ համար այս հիասքանչ իրավիճակը մտքի ազատություն է կոչվում, իսկ ոմանք էլ այն պարզեցնում ու անվանում են ուղղակի պարապություն:

«Ինչի՞ մասին ես մտածում այդքան», «Ի՞նչ ունես մտածելու», «Ինչու՞ է քեզ պետք ավելի շատ ազատ ժամանակ, չէ՞ որ ամեն ինչ ֆիզիկապես հասցնում ես» Շատերի համար այս արտահայտությունները տրամաբանական են Շատերը կյանքում ապրում են միայն մի քանի բանով` իրենց աշխատանքով, տնային գործերով և հոգսերով, անձնական կյանքի խնդիրներով Մտածում են միայն սահմանափակ հարցերի մասին, իսկ լուծելով այդ խնդիրները` ուրախանում են, քանզի ունեն ազատ ժամանակ Իսկ ինչպե՞ս անցկացնել այդ ազատ ժամանակը Այս հարցին ի պատասխան կա առանձին խոսք` ժամանց (գնալ ընկերների տուն, զվարճանքի վայրեր, զբոսնելու ): Ինձ համար, սակայն, կյանքը այդ ամենից դուրս

է. ինչ-որ մի տեղ Գուցե մտքերի ու զգացմունքների աշխարհում. մտքի ազատությամբ ստեղծված բացահայտումների աշխարհում:

Ինձ համար պարապությունը հենց մտքի ազատությունն է, քանի որ աշխատանքս միշտ մտավոր է եղել, իսկ պարտադրված թեմաներով մտածելուց ազատ ժամանակ ես ևս մտածում եմ Սակայն, երբ ոչինչ բռնացած չէ մտքիս, ես մտածում եմ կարևորի մասին, մտածում եմ այն մասին, ինչ ուզում եմ կամ այն, ինչ պետք է մտածեմ Արդյունքում հասկանում ու գիտակցում եմ բաներ, որոնք կարող էին այդպես էլ խեղդված մնալ առօրյա հոգսերում Ես հասկանում ու տեսնում եմ այն, ինչը հենց ես պետք է տեսնեմ. ինքս իմ մասին, ինձ շրջապատող և առհասարակ մարդկանց մասին, կյանքի մասին. Եվ այդ ամենի մասին ես գրում եմ Պարապությունն է, կամ այլ կերպ ասած՝ մտքի ազատությունն է, որ ծնունդ է տալիս նոր գաղափարների, երևույթների, գործողությունների, և երբեմն էլ կատարյալ հիմարությունն է հենց պարապության պատճառով կատարվում Պարապ ժամանակ երբեմն մտնում ենք այնտեղ, որտեղ մեզ որևէ լավ բան չի սպասվում և խորանում ենք երևույթների և մտքերի մագնիսական ճահիճում` գտնելով այնտեղ նոր մտքեր, որոնք ծագելով մեր գլխում` մեզ հանգիստ չեն տալիս մինչև դրանց իրագործումը, իսկ երբեմն` դրանից հետո էլ Այդպես էլ է պատահել ինձ հետ: Բայց և մտքի ազատության շնորհիվ ենք հասկանում և վերաիմաստավորում կատարվածն ու անցնում առաջ

Շնորհակալ եմ ես մտքի ազատությանը վերը նկարագրվածի համար, ինչպես և իմ բոլոր մտքերի համար


Կյանքի միակ իմաստը

Կյանքի միակ իմաստը ԱՊՐԵԼՆ է: Այն չի սահմանվում ոչ հեռավոր ժամանակի, ոչ էլ հեռավոր տարածության ընկալմամբ. նրա միակ ժամանակը «հիմա»-ն է, իսկ միակ տարածությունը` «այստեղ»-ը Նրա սահմանումը չի ճանաչում անել, լինել, ունենալ և այլ բայեր, այլ կենտրոնացած է միայն մի բայի վրա` «զգալ»: Կյանքի ընթացքում ապրում ենք միայն այն պահերը, որոնք «զգում» ենք «այստեղ և հիմա», և հենց այդ պահերն էլ իմաստալից են Հենց սրանցում է կյանքի միակ իմաստը:

Երբ ես «զգում» եմ ուրախություն, թովչանք, երջանկություն, սեր, կիրք, ոգևորություն, նաև` ցավ, կարոտ, տառապանք, խանդ, ափսոսանք և այլն, ես ապրում եմ Իսկ ապրելով` ճանաչում եմ կյանքը Ճանաչելով այն` սկսում եմ ավելի լավ տեսնել Տեսնել այն, ինչը նախկինում ինձ համար տեսանելի չէր: Տեսնում եմ կյանքը իր տարբեր գույներով ու երանգներով, ընկալում եմ այն իր ողջ գեղեցկությամբ և սիրում եմ Սիրում և տենչում եմ առավել, քան նախկինում Եվ ուզում եմ, միշտ ուզում եմ այն ավելի լավ ճանաչել: Ես այսպիսին եմ սիրում կյանքը` լի զգացմունք առաջացնելու հնարավորությամբ յուրաքանչյուր վայրում և յուրաքանչյուր պահի, իսկ ինձ համար միշտ «այստեղ և հիմա»:

Կյանքը նվեր է Չէ՞ որ մենք այն չենք վաստակում, այլ պարզապես ստանում ենք Մեծագույն նվեր Աստծո կողմից Եվ որքա~ն հաճախ ենք մենք (բոլորս) պահում այդ նվերը մի խորը դարակում` նրա օգտագործումը մշտապես վաղվան հետաձգելով` չմտածելով, որ այն կարելի է կորցնել յուրաքանչյուր պահի և անգամ` առանց օգտագործելու:

Կյանքը մեզ տրված նվերներից միակն է, որը քիչ օգտագործելու դեպքում ավելի ուշ չի մաշվում: Ուստի, այս նվերի միակ իմաստը նրա օգտագործման մեջ է Եվ եթե սիրում ես կյանքը, անպայման ԱՊՐԻՐ:

Անհնարին սիրո կյանքը

Սիրո` այդ երկնային զգացմունքի ծնողները միշտ էլ հասարակ են. պարզ ու երկրային: Երբեմն գեղեցկությունն է նրան կյանք տալիս, հմայքը կամ խելքը, գեղեցիկ պահվածքը կամ հաճելի ձայնը Անշուշտ դա էական էլ չէ: Սերը կարող է տարբեր երևույթներից ծնունդ առնել, բայց մի ընդհանրություն այնուամենայնիվ կա. սերը հույսով է ծնվում: Ծնողները, սիրուն կյանք տալով, անհետանում են կամ էլ հավերժ ապրում, բայց նրա գործերին էլ չեն խառնվում: Միայն սիրո երկվորյակ եղբայր հույսն է նրան հավերժ ուղեկցում ու միշտ պաշտպանում: Որպես երկվորյակ եղբայրներ` սերն ու հույսը իրար կորստին չեն դիմանում, բայց, սովորաբար, հույսը սկզբում է մեռնում: Սերը հավե՞րժ է Հավերժ է այնքան, որքան և հույսն է հավերժ: Իսկ հույսն ինքնին համառ է և տվյալ դեպքում սնվում է ապրելու ցանկությամբ. ցանկությամբ, որը նրան սերն է ներշնչում Զգացմունքն ապրեցնում է հույսը, ապրեցնում է իր կյանքով, իր ուժգնությամբ և հրաշքի հավատով: Սակայն ինքնապահպանման բնազդն այլ ուղղությամբ է աշխատում. հետևելով սթափ դատողությանը` այն կործանում է հույսը Իսկ հաղթում է իրականությունը:

Մեռնում է հույսը, սակայն շատ դանդաղ, ինչպես անբուժելի հիվանդությունից, որը «դառն իրականություն» է կոչվում, և սկզբում նրա անբուժելիությանը մենք չենք հավատում: Սիրո առաջին փուլում «դառն իրականության» գոյությունն ենք հերքում. հետագայում էլ, երբ ախտանիշները չափազանց ակնհայտ են դառնում, փորձում ենք այն փոխել Դիմում ենք փորձով ձեռք բերված «հմուտ բժշկին»` «հմուտ բժշկին» ինքներս մեր մեջ, և աղերսում ենք` «օգնի~ր» Պատասխան չենք ստանում, և լռությանը դրական պատասխանի նշանակություն տալով, հույսի՝ անհիմն ու անիմաստ, մեզ չարչարող կյանքն ենք երկարացնում:

«Հմուտ բժիշկը» մեր մեջ մեզ վերջապես պատասխան է տալիս. «Բավական է, անիմաստ է Դառն իրականությունը երբեք չի փոխվի»: Հասկանում ենք մենք.

«Հիվանդությունն անբուժելի է, հույսը` դատապարտված»: Եվ այն մեռնում է Բայց դանդաղ ու խաբուսիկ մահով. կարծես մեռնում է, հայտարարում է իր մահվան մասին Սգում է նրա մահը սերը, որը մոլոր ու «անհույս» դեգերում է: Հոգեկան ցավը տանջում է այնպե~ս ուժեղ Սերն իրեն դատապարտված է զգում հավերժ կյանքի «անհույս» Բայց այդպես չի լինում` հույսը դեռ ողջ է: Նա բազմաթիվ կյանքեր ունի, և փոքրիկ դարմանն անգամ ունակ է նրան կրկին ու կրկին վերակենդանացնել: Նա նորից ծագում է, նոր ուժ է տալիս սիրուն, նոր ոգևորություն: Եվ այսպես երկար ժամանակ, բազում փուլերով Սակայն փուլ առ փուլ աննշան չափով հույսն ու սերն իրենց ուժը կորցնում են: Ոտքի են կանգնում «դառն իրականության» հարվածներից հետո, սակայն նախկինը չեն, թեև իրենք էլ դա չեն զգում:

Եվ այդ ամենը այնքան ժամանակ, մինչև «դառն իրականությունը» սպանում է հույսը, իսկ սե՞րը Սերը չի սգում, նա այլևս ոչինչ չի զգում Սերն այլևս չկա:

Եվ այնքան զարմանալի ու անսպասելի է թվում իր գոյության համար համառ պայքարող սիրո հանկարծակի մահը: Այն չունի մահվան հստակ վայրկյան, րոպե, ժամ, օր ու ամիս: Ծնվում է նա մեծ աղմուկով, հայտնելով իր գոյության մասին ողջ աշխարհին: Կյանքի ընթացքում բազմաթիվ անգամ ինքն իր մահն է հայտարարում և իրեն բնորոշ այդ նույն աղմուկով Ու ստիպում է զգացմունքայնորեն արձագանքել այդ իրադարձությանը, սակայն այդ բազում «մահերից» հետո կրկին ու կրկին իր գոյության մասին իմաց է տալիս այդ նույն աղմուկով ու ստիպում է նորից հաշվի նստել իր իշխանության հետ: Իսկ երբ իսկապես մահանում է, անում է դա այնպես լուռ Եվ նկատում ենք նրա մահը, երբ նա արդեն վաղուց չկա, և սովորաբար պատահաբար ենք նկատում: Չենք թաղում նրան և չենք էլ սգում Ուղղակի չենք հիշում: Քնել է նա խորը քնով, թե՞ անդառնալիորեն վերացել` ոչ ոք չգիտի:

Шрифт
Фон
Помогите Вашим друзьям узнать о библиотеке

Отзывы о книге